Մենք էլ պիտի նրան Սերժիկ Սարգսյան անվանենք, որ կոռեկտ լինի կամ առանց Սարգսյանի

- in Կարծիք
48
Nikol Pashinyan

ԱԺ  «Ելք» խմբակցությունը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը, որտեղ պետք է քննարկվի ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի վարքը, մասնավորապես, միջադեպը, երբ Գեղամյանը հարձակվել էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա:

Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ  հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ էթիկայի կանոնների խախտում է եղել Գեղամյանի կողմից, և խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը պիտի քննարկի ու համապատասխան եզրակացություն տա:

Լրագրողները ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե Սերժ Սարգսյանը տարիներ առաջ Արտաշես Գեղամյանին համեմատում էր դատարկ դհոլի հետ, արդյոք անցնող տարիների ընթացքում ինչ-որ բան փոխվե՞լ է, Փաշինյանն ասաց. «ՀՀԿ-ականները խոսում են քաղաքական կոռեկտությունից, բա որ Սերժ Սարգսյանը Գեղամյանին դատարկ դհոլ էր ասում, քաղաքական կոռեկտությունը մոդա չէ՞ր, կամ որ հաճախորդ էր անվանում, դա մոդա՞ էր, թե՞ մենք էլ պիտի նրան Սերժիկ Սարգսյան անվանենք, որ կոռեկտ լինի կամ առանց Սարգսյանի»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20