Մոսկվայի կենտրոնում 44-ամյա հայ տղամարդ է սպանվել

- in Իրավունք
75
Atrchanak

Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ անհայտ անձը տղամարդու ուղղությամբ կրակել է առավոտյան ժամը 08:30-ին, երբ նա դուրս է եկել մեքենայից:

Մարդասպանը մի քանի կրակոց է իրականացրել: Իրավապահները նշում են, որ հանցագործության բնույթը թույլ է տալիս խոսել պատվիրված սպանության մասին:

Հանցագործն առնվազն չորս կրակոց է արձակել տուժածի ուղղությամբ: Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու քրեագետները:

Տեսախցիկները ֆիքսել են Մոսկվայի կենտրոնում գործարար Գեորգի Ագապջանովի սպանության պահը։ Հայտնում է «Իզվեստիա» թերթը։ Կադրերում երևում է, որ վարձու մարդասպանը ավտոկայանատեղիում մոտենում է ձեռներեցին և առնվազն հինգ անգամ կրակում նրա վրա։

Փամփուշտների մի մասը դիպչում է տղամարդու գլխին։ Տղամարդը տեղում մահացել է ստացած վերքերից։ Միջադեպը տեղի է ունեցել այսօր։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Սպանություն» և «Զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20