Մոսկվայում հայ տաքսիստ է կալանավորվել` կասկածվում է 100 մարդու թունավորման մեջ

- in Սոցիալական
256
TAXI

Մոսկվայում հայ տաքսիստ է կալանավորվել, ում կասկածում են ուղևորին թունավորելու մեջ: Դրանից զատ, լրատվամիջոցների տեղեկություններով, 29-ամյա Վահագն Կարապետյանին կարող են մեղադրել գրեթե 100 մարդու սպանության մեջ: Նրա զոհերի թվում է նաև հայտնի հաղորդավար Արթուր Բիտովը:

Ինչպես հայտնում է ТВЦ-ն՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ Մոսկվայի քննչական վարչության ղեկավարի օգնական Յուլիա Իվանովային՝  29-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել «Առողջությանը ծանր վնաս հասցնելու, որը տուժողի մահ է առաջացրել, ուղեկցվել է կողոպուտով» հոդվածով:

2017 թվականի ապրիլի 9-ին Մոսկվայում Դվինցև փողոցի երթևեկելի մասից ոչ հեռու հայտնաբերվել էր 54-ամյա տղամարդու մարմինը՝ առանց ակնհայտ մարմնական վնասվածքների: Հաստատվել է, որ տղամարդը մահացել է էթիլ սպիրտի և հոգեմետ դեղի համակցությամբ թունավորվելու հետևանքով: Կասկածյալին հաջողվել է ձերբակալվել:

«Քննության տեղեկություններով՝ 2015 թվականից տղամարդը մասնավոր տեղափոխման ծառայություն է մատուցել և տարբեր պատրվակներով իր հաճախորդներին առաջարկել է հանքային ջուր խմել, որի մեջ նախապես լուծել է հոգեմետ դեղեր: Որից հետո սպասելով դեղերի ներգործությանը՝ մեղադրյալը հաճախորդներին կողոպտել է»:

Կալանավորված տաքսիստը հարցաքննության ընթացքում ընդունել է մեղքը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20