Նույնիսկ ազգերի լիգայում չենք կարող պայքարել

- in Հասարակություն
futbol

Լեհասատնի ընտրանուն խոշոր հաշվով պարտվելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ասաց. «Սա, իրոք, խայտառակություն էր: Ավելի լավ էր պարտվեինք տակտիկական սխալների պատճառով, քան հասարակ սխալների երեսից ամեն ինչ անեինք, որ Լեհաստանի հավաքականը այսպիսի հաղթանակ տաներ»:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ այս պահին շատ դժվար է պատասախնել, թե որն է այս իրավիճակից դուրս գալու ելքը. «Միակ ելքը՝ փորձենք այդ տարրական սխալները չգործել: Ֆուտբոլիստներն էլ պետք է իրենք իրենց վրա աշխատեն: Իրենց վրա վերցնեն պատասխանատվություն: Ավելի լավ է գետինը մտնեի, քան այսպիսի խաղից հետո պատասխանեի հարցերին, բայց սա իմ պարտականությունն է: Պարտավոր ենք վերականգնվել, որպեսզի չխայտառակվենք Ղազախստանում: Իհարկե, շատ ընկճված եմ, բայց վաղը նոր օր է: Մեզ թարմ արյուն է պետք, այլապես նույնիսկ ազգերի լիգայում չենք կարող պայքարել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20