Շատ հետեւողական կպատժեմ մարդկանց, ովքեր օրենք են խախտել

- in Պաշտոնական
Vigen Sargsyan

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չի լսել որևէ դեպքի մասին, երբ բանակում զինծառայողին պարտադրել են աղոթել։

Նա այս մասին ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին հրավիրված «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում՝ պատասխանելով իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դիտարկմանն այն մասին, որ բանակում գրանցվում են դեպքեր, երբ նրանց, ովքեր Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ չեն, ստիպում են աղոթել:

«Ես չգիտեմ որևէ դեպք, որ բանակում հարկադրել են զինծառայողին աղոթել կամ մկրտվել։ Եթե ունեք նման դեպք, ես շատ հետևողական կպատժեմ մարդկանց, ովքեր օրենք են խախտել», – ասաց Վիգեն Սարգսյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20