Շիրակի պետհամալսարանի ՀՀԿ-ական ռեկտորը «ջրից չոր դուրս եկավ»

- in Մամուլ
38
Sahak Minasyan

Հոկտեմբերի 2-ից Շիրակի պետական համալսարանում աշխատող ԿԳ նախարարության ստուգող հանձնաժողովի անդամները ավարտել են ուսումնասիրությունները, այս օրերին ամփոփվում են արդյունքները, և հավանաբար առաջիկա օրերին կհրապարակվի եզրակացությունը։

Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը՝ հավելելով, որ եզրակացության հրապարակումից հետո ինքը հանդես կգա ասուլիսով։

Ռեկտորը հրաժարվեց ասել, թե մասնավորապես ինչ են պարզել ստուգող հանձնաժողովի անդամները՝ հորդորելով սպասել։

Սակայն «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ չնայած բազմաթիվ աղաղակող փաստերին, ստուգումների արդյունքում ոչինչ չի պարզվել, և ՀՀԿ-ական ռեկտորը «ջրից չոր դուրս եկավ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20