Ոնց որ մաֆիա խաղանք. Դուք սևերն եք, մենք՝ քաղաքացիները

- in Իրավունք
33
Nubarashen

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ հետաձգվեց երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով դատական նիստը: Խնդիրը դարձյալ քննչական գործողությանը մասնակցած ընթերակա Յուրի Գալստյանի անձին է վերաբերում:

Արձանագրության մեջ նշված է, որ ընթերական ծնվել է 1956 թվականին, բայց Հայաստանի Հանրապետությունում 1956 թվականին ծնված Յուրի Գալստյան գոյություն չունի: Այդ անուն, ազգանուն, հայրանունով անձը ծնվել է 1957 թվականին և ներկայումս բացակայում է Հայաստանից:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը պահանջում է, որ մեղադրողը հրաժարվի այդ ապացույցից, իսկ մեղադրողը պնդում է, որ ընթերակայի ծննդյան տարեդարձը սխալ է արձանագրվել և ընթերական ներկայումս բացակայում է Հայաստանից: Դատարանը որոշեց ևս մեկ անգամ հարցում կատարել և ծանուցում ուղարկել Յուրի Գալստյանի հասցեով: Ամբաստանյալները նորից դժգոհեցին դատական նիստի հետաձգումից: Ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանը Ծըգըլ ասաց. «Ոնց որ մաֆիա խաղանք: Դուք սևերն եք, մենք քաղաքացիները»:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20