Պուտինը Մեդվեդևին փոխարինող է փնտրում

- in Միջազգային
26
Dmitri Medvedev

2018 թվականին անցկացվելիք նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Վլադիմիր Պուտինը պետք է ազատ արձակի կառավարությունը և խորհրդարանին առաջարկի վարչապետի նոր թեկնածու։

Պուտինի կողմից կատարվելիք ընտրությունը կվկայի նաև, թե ում է նա նշանակում որպես իր ապագա ժառանգորդ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Ի դեպ, Ռուսաստանի գործող նախագահը դեռ չի հայտարարել առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։

Պուտինի շրջապատում առկա գործակալության աղբյուրները հայտնել են, որ առաջիկա ընտրություններն աշխուժացրել են լոբբիստներին, որոնք կողմ են ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևին պաշտոնանկ անելուն և փոխարենն ավելի ազդեցիկ վարչապետ նշանակելուն, որը նոր շունչ կհաղորդի նահանջ ապրող երկրի տնտեսությանը։

Վարչապետի պաշտոնում հնարավոր թեկնածուների թվում դիտարկվում են Ռուսաստանի բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և արդյունաբերության ու առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։

Գործակալության հաղորդմամբ՝ իրավիճակը բարդանում է նրանով, որ Պուտինը դեռ չի հայտնել իր որոշման մասին։ 17 տարի նա իշխանության է բերել տարբեր խմբերի, այդ թվում նաև ուժայինների, որոնք կողմ են արտահայտվում այսպես կոչված տնտեսական ազգայնականությանը և պետական վերահսկման մեղմացման կողմնակիցների, ինչպիսին որ Մեդվեդևն է և նրա դաշնակից, տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը։

Bloomberg-ն ընդգծում է, որ ներկայումս ուժայինները գտնվում են ավելի շահեկան վիճակում։ Սակայն այժմ բոլոր սպասում են Ուլյուկաևի դատավճռին, քանի որ դա կդառնա երկրի նախագահի մտադրությունների ուղղվածության անուղղակի ցուցիչ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20