Պուտինին ծանուցել են Հայաստանի միջոցով թուրքական լոլիկի մաքսանենգության մասին

- in Տնտեսական
237
Putin Vladimir

Վորոնեժում օրերս անցկացված ՌԴ գյուղատնտեսական ոլորտի զարգացման հարցերով հանդիպմանը, որին մասնակցել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, քննարկվել է թուրքական լոլիկների մաքսանենգ ներկրման հարցը։

Ռուսաստանում վերջին ժամանակներս հաճախ են խոսում այն մասին, որ Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից ներկրվող լոլիկների քանակը չի համապատասպանում այն ծավալներին, որոնք աճեցվում են այդ երկրներում։ Ռուսաստանում մտավախություն ունեն, որ հայկական, ադրբեջական և բելառուսական լոլիկների անվան ներքո երկրում հայտնվում են թուրքական լոլիկներ, որոնց ներկրումն արգելված է։

Բանը հասել է նրան, որ օրեր առաջ «Ռոսսելխոզնադզորը» խստացրել է վերահսկողությունը Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից լոլիկների ներկրման վրա։

«Մենք, անշուշտ, պետք է լուրջ աշխատանք կատարենք, որպեսզի թուրքական լոլիկները մաքսանենգ ճանապարհով չհայտնվեն և չկործանեն մեր բոլոր ներդրումներն այդ ոլորտում»,-ասել է գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20