Ջավախքում կոնֆլիկտը կարող էր թեժացվել դրսից

- in Կարծիք
Cuyc

Սեպտեմբերի 30-ի առավոտյան Ջավախքի Գումբուրդո (Կումուրդո) քաղաքում 10-րդ դարի հայկական եկեղեցու բակում խաչքար տեղադրելն արգելելու համար ոստիկաններն օդ էին կրակել և մահակներով դաժան ծեծի ենթարկել տեղի հայ բնակիչներին: Հաղորդվել է վիրավորների մասին, որոնց թվում կա 4 ոստիկան։

Տեղի ունեցածին միջամտել էր Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին, ով ուղղաթիռով ժամանել էր դեպքի վայր։ Զրուցելով բնակիչների հետ՝ նա կարողացել էր հանգստացնել նրանց՝ հայտարարելով, որ վերականգնման աշխատանքների ժամանակ հայերի կարծիքը հաշվի կառնվի։ Այդուհանդերձ ՆԳՆ-ը քրեական գործ է հարուցել ՔՕ 353-րդ հոդվածով (դիմակայություն ոստիկանությանը), մեքենաների վնասման համար 187-րդ հոդվածի առաջին մասով (ուրիշի գույքի միտումնավոր վնասում), ինչպես նաև 239-րդ հոդվածի 2-րդ և և 3-րդ մասերով (խուլիգանություն)։ Ոստիկանության հետ բախումների մասնակիցներից ոչ ոք դեռևս չի ձերբակալվել։

Փորձագետների կարծիքով՝ տեղի ունեցածն ամենալուրջ միջադեպն է այդ տարածաշրջանում՝ Վրաստանի անկախության ողջ ընթացքում։

Ինչպես Kommersant-ի հետ զրույցում ասել է կովկասագետ Մամուկա Արեշիձեն, Գումբուրդոյի հայ բնակիչներն արդեն 30 տարի հավակնում են այդ եկեղեցուն և դեմ են վերականգնման ցանկացած աշխատանքի։ Արեշիձեն վստահ է, որ կոնֆլիկտը «կարող էր թեժացվել դրսից»։ Նա հիշեցրել է, հիմնականում հայ բնակչությամբ Սամցխե-Ջավախք տարածաշրջանում տեղակայված է եղել ռուսական ռազմաբազա (Վրաստանից դուրս է բերվել 10 տարի առաջ՝ 2007 թվականի վերջին), և որ տարածաշրջանի շատ բնակիչներ ծառայել են այնտեղ։ Իսկ բազայի վերացումը տեղի հայերի մոտ դժգոհություն էր առաջացրել։ «ՌԴ ՊՆ-ն ակտիվորեն փոխգործակցել է տեղի հայերի հետ և նույնիսկ սահմանել բնակչության հետ աշխատանքի հարցերով ռազաբազայի պետի տեղակալի պաշտոն»,- նշել է փորձագետը։

Իր հերթին «Նեզավիսիմայա գազետա»-ի իրազեկ աղբյուրը նկատել է, որ պետք չէ սև կատու փնտրել մութ սենյակում, առավել ևս որ «նա այնտեղ չէ»։ Նրա կարծիքով՝ կոնֆլիկտը կարող է լինել մարդկանց շահերի բախման հետևանքով, ովքեր իրենց նպատակներն ունեն հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրություններում։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20