Ջիգարխանյանի ընկերը պատմել է կնոջ հետ դերասանի հարաբերությունների մասին

- in Հասարակություն
64

Արմեն Ջիգարխանյանի մոտ ընկերը՝ նրա թատրոնի համահիմնադիր Արթուր Սողոմոնյանը պատմել է կնոջ հետ դերասանի հարաբերությունների մասին։

«Երբ նա զանգահարեց և օգնություն խնդրեց, մենք՝ մեր մյուս ընկերոջ՝ Հայրապետ Հովհաննիսյանի հետ, մի կողմ քաշված չմնացինք»,-հայտարարել է Սողոմոնյանը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Նրա խոսքով՝ Ջիգարխանյանի հոսպիտալացմանը նախորդել է իբրև թե անհաջող երաժշտական պրեմիերան, որը բեմադրել էր արտիստի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։

«Մենք Արմեն Բորիսովիչին ուղարկեցինք 57-րդ քաղաքային հիվանդանոց։ Նա այնտեղ է արդեն 5-րդ օրը։ Այժմ նրա վիճակը լավ է»,-հայտնել է դերասանի ընկերը։

Ինչպես հաստատում է Սողոմոնյանը՝ Ջիգարխանյանը կտրականապես տրամադրված է ամուսնալուծության։

Արտիստի ընկերը պատմել է նաև թատրոնի նոր կանոնադրության մասին, համաձայն որի՝ Ջիգարխանյանը գեղարվեստական ղեկավարն է, Վիտալինան՝ գլխավոր տնօրենը, և նա կարող է հեռացնել արտիստին, իսկ նա նրան՝ ոչ։

«Վիտալինան արդեն նամակ է ուղարկել Մշակույթի նախարարություն՝ խնդրելով հեռացնել Արմեն Բորիսովիչին պաշտոնից՝ կապված առողջական վճակի հետ»,-հաստատում է Սողոմոնյանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20