Ռուսաստանը կարող է պատժե՞լ Հայաստանին, իսկ մյուս ոլորտներով ո՞վ պետք է զբաղվի …

- in Տնտեսական
326
putin

Ռուսական շուկայում հայտնված թուրքական լոլիկի հարցը հայտնվել է արդեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրության կենտրոնում։

Վորոնեժում օրերս անցկացված ՌԴ գյուղատնտեսական ոլորտի զարգացման հարցերով հանդիպմանը, որին մասնակցել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, քննարկվել է թուրքական լոլիկների մաքսանենգ ներկրման հարցը։

Ռուսաստանում վերջին ժամանակներս հաճախ են խոսում այն մասին, որ Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից ներկրվող լոլիկների քանակը չի համապատասխանում այն ծավալներին, որոնք աճեցվում են այդ երկրներում։ Ռուսաստանում մտավախություն ունեն, որ հայկական, ադրբեջանական և բելառուսական լոլիկների անվան ներքո երկրում հայտնվում են թուրքական լոլիկներ, որոնց ներկրումն արգելված է։

Օրերս «Ռոսսելխոզնադզորը» խստացրել է վերահսկողությունը Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից լոլիկների ներկրման վրա։ «Մենք, անշուշտ, պետք է լուրջ աշխատանք կատարենք, որպեսզի թուրքական լոլիկները մաքսանենգ ճանապարհով չհայտնվեն և չկործանեն մեր բոլոր ներդրումներն այդ ոլորտում»,- ասել է գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը։

Հայաստանում, սակայն, վստահեցնում են, որ նման բան չի կարող լինել, քանի որ ոլորտը լուրջ հսկողության տակ է։ Բացի այդ, ըստ մեր գերատեսչությունների՝ Ռուսաստանի գյուղնախարարության աշխատակիցները անձամբ են վերջերս համոզվել, որ լոլիկի արտադրության ծավալները ու արտահանման ծավալները համընկնում են։

 

Տեղեկություններ կան, որ խոսքը միայն թուրքական լոլիկի մասին չէ։ Հայաստանը նաև եվրոպական որոշ երկրներից է տարբեր ապրանքներ ներկրում և հայկական պիտակով արտահանում ՌԴ։

Ասենք՝ իրականում ինչի՞ մասին է խոսքը, երբ բազմաթիվ անգամներ Հայաստանի տարբեր կալիբրի քաղաքական գործիչների ու գործիքների կողմից բաց առաջարկություններ են հնչել գրեթե բոլոր պետություններին, թե կարող եք արտադրություն կազմակերպել կամ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր լինել ձեզ համար դեպի ռուսական շուկա ԵԱՏՄ հնարավորություններից օգտվելու համար, մինչդեռ հայաստանյան նույն արտադրության շատ ոլորտներ, որոնցից նաև՝ ոսկեգործությունն ու ադամանդագործությունը ոչինչ չեն շահել Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցությունից: Ընդհակառակը՝ Ռուսաստանը հանդիսանալով կոռուցիոն մոդելի պետություն պետական մակարդակով բրոքերներով է հաղորդակցվում ԵԱՏՄ անդամ երկիր Հայաստանի նույն ոլորտների անհատների ջ ձեռնարկատերերի հետ, թե՝ սահմանի վրա այսքանով պետք է վաճառեք ձեր արտադրանքն ու մնացած վերավաճառքից մասնաբաժին չունեք այլևս: Գուցե այս մասի՞ն էլ հետաքրքրված զբաղվի պարոն Պուտինն ու լուծի իրենց ներհանրապետական խնդիրները:

Նաստայատելնը պրոսիմ՝ ներհանրապետականը չխառնել Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության հետ … 🙂

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20