Սերժ Սարգսյանի անձնական լուսանկարիչը պատմել է Նազարբաևի հայտնի դարձած լուսանկարի ստեղծման մասին

- in Մշակույթ
Nazarbaev

ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լուսանկարը լայնորեն տարածում են ղազախական լրատվամիջոցները: 

Խոսքը հոկտեմբերի 11-ին Սոչիում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին կատարված լուսանկարի մասին է: Դավիթ Հակոբյանն արդեն հասցրել է պատմել լուսանկարի ստեղծման պատմությունը: Մասնավորապես, Today.kz-ի թղթակցին լուսանկարիչը պատմել է, որ ի սկզբանե նա պատրաստվում էր լուսանկարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, բայց առավել հաջողված է ստացվել Նազարբաևի կադրը:

«Ես լուսանկարելիս առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում լուսավորությանը, ֆոնին, կադրին: Ցանկանում էի լուսանկարել իմ նախագահին, բայց չստացվեց: Միայն Նազարբաևը լավ դուրս եկավ: Ես ի սկզբանե հենց այսպիսի կադր էլ ուզում էի: Նախագահը ինձ չէր նայում. 50 լուսանկարիչ կանգնած, սպասում էր, թե երբ ղեկավարները կմտնեն սրահ, և նա ինձ չէր նայում, այլ բոլորին: Ես ավելի լավ լուսանկար չէի էլ կարող պատկերացնել, կադրն ուժեղ է դարձել Նազարբաևի ինքնավստահ հայացքի ու քայլվածքի շնորհիվ»,- ասել է Դավիթ Հակոբյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20