«Վանաձոր» ՔԿՀ պետի կալանավորման հետքերով. ՔԿՀ վերահսկող դատախազը լուռ հետևե՞լ է

- in Մամուլ
91
Bant

«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը, որ կաշառք վերցնելու կասկածանքով հոկտեմբերի 10-ին ձերբակալվել էր, երեկ արդեն կալանավորվել է:

Միաժամանակ կալանքը որպես խափանման միջոց ընտրել են այս գործով անցնող մյուս պաշտոնյաների՝ ՔԿՀ պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանի, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանի, պատասխանատու հերթապահների ու այլ պաշտոնատար անձանց նկատմամբ:

«Վանաձոր» ՔԿՀ կալանավորներից մեկը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ցանկանալով, որ ՔԿՀ պետի կալանավորման աղմկահարույց գործով իրեն որպես վկա ևս հարցաքննեն: Դատապարտյալը զանգահարել էր նաև «Ժողովուրդ»-ի խմբագրություն, և մանրամասներ հայտնել, ըստ որի՝ ՔԿՀ ղեկավարությանը հիմնական կաշառք տվողը եղել է այդ ՔԿՀ «զոն նայողը»՝ Թամազ Սերոյանը: Այդ «վճարումների» արդյունքում դատապարտյալները անարգել թղթախաղեր են կազմակերպել, մարմնավաճառներ «ընդունել», թրմանյութեր ստացել և այսպես շարունակ: Իսկ ՔԿՀ վերահսկող դատախազ Սոս Տոնոյանը, ըստ էության, լուռ հետևել է»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20