Տարոն Մարգարյանին նախագահականում կհորդորեն սաստել իգիթյաններին. «Առանց այն էլ ՀՀԿ-ի փեշը «վառված» է»

- in Մամուլ
Taron Margaryan

«Իրատես» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամները քաղաքական դեմքեր չեն, ընդամենը տեղական ինքնակառավարման մարմնի անդամներ են, որոնց գործը քաղաքային տնտեսությունը ճիշտ կառավարելն է (եթե, իհարկե, ունակ են դրան):

Ոմանք, սակայն, սեփական դերն ու տեղը խառնել են, կարծում են, թե իրենց «կոլխոզում» են հայտնվել ու դեմքի լուրջ արտահայտությամբ ներկայանում են հանրությանը։ Ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը ևս այս շաբաթ դրսևորվեց իր ողջ «հմայքով», երբ, «Երկիր ծիրանիից» ավագանու անդամի քննադատությանն ի պատասխան, նետեց. «Ասում են՝ կնոջըվիրավորում են, քեզնից ի՞նչ կին, ա՛յբոզ»: Շատերը զայրալից գնահատականներ տվեցին ոչ միայն այս, այլև ավագանու ՀՀԿ մյուս անդամների մտքի «գոհարներին», սակայն մարդկային այս «տիպը» ոչ մի գնահատականից չի ազդվում, բացի մեկից:

Այդ միակ «բացառությունն» էլ շատ չի ուշանա:

Մեր տեղեկություններով` ավագանու նիստերում տիրող մթնոլորտն անհանգստացրել է նաև նախագահականին: Առաջիկայում Տարոն Մարգարյանին կանչելու և հրահանգելու են, որ նիստերն անցկացնեն առանց նման տեսարանների, իգիթյաններին ու մյուսներին էլ սաստեն: «Լեզուներն աջ ու ձախ թող շաղչտան, առանց այն էլ ՀՀԿ–ի փեշը «վառված»է, ո՞ւր եք կրակը թեժացնում»,– վրդովված ասաց մեր աղբյուրը, հավելելով, որ նախագահականի կոշտ նկատողությունն անպարկեշտներին կստիպի սսկվել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20