Տղամարդկանցից հիասթափված կինն ամուսնացել է իր շան հետ

- in Սոցիալական
31
axjik

Իրեն հանդիպած տղամարդկանցից հիասթափված 43-ամյա Վիլհելմինա Մորգան Քալագանը գտել է իր կյանքը բարելավելու իդեալական եղանակ. նա ամուսնացել է իր իսկ շան հետ։ Հայտնում է The Independent-ը։

Նրա ընտրյալն է դարձել փոքրիկ յորքշիրյան տերիերը՝ Հարրի անվանմամբ։ Կինը նրան անվանում է «Իմ թագավոր»՝ ընդգծելով, որ ոչ մի տղամարդուց չի ստացել այդքան աջակցություն և չի տեսել այդչափ լավ բաներ։

Շան հետ ծանոթությունից հետո շատ դեպքեր են կատարվել Վիլհելմինայի կյանքում. աշխատանքի կորուստ, փողի պակաս և անգամ տան ջրհեղեղ։ Այդ ողջ ընթացքում Հարրին մշտապես գտնվել է կնոջ կողքին և իրեն դրսևորել է լավագույն կողմերով։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20