2018թ. բյուջեով նախատեսվում է 1 տրիլիոն 307 միլիարդ եկամուտ ապահովել

- in Պաշտոնական

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 2018թ. նախագծով նախատեսվում է ապահովել 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ եկամուտ:

Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:

«Ընդ որում, եկամուտների մեծ մասը՝ շուրջ 97 տոկոսը, նախատեսվում է ապահովել ներքին ռեսուրսներով և միայն 3 տոկոսը՝ դրամաշնորհների տեսքով»,-  ասաց Ջանջուղազյանը:

Փոխնախարարը նաև հստակեցրեց, որ դրամաշնորհները երկու մասի են բաժանվում: Առաջինը բյուջետային աջակցության դրամաշնորհներն են, մյուսը՝ նպատակային ծրագրերի համար նախատեսված դրամաշնորհները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...