28-ամյա զինծառայողը բժիշկներին մեղադրում է 51-ամյա մոր մահվան մեջ

- in Առողջություն
273
hivandanoc

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Երևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Գևորգ Մ.-ի դիմումի կապակցությամբ:

Ինչպեա հայտնում է shamshyan.com-ը, վերջինս հետաքննչական բաժանմունքւոմ հայտնել է, որ 2 ամիս առաջ իր մայրիկին՝ 51-ամյա Նաիրա Մ.-ին բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխել է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, որտեղ նրան վիրահատել են: Գևորգ. Մ.-ն հայտնել է նաև, որ բժիշկները նրան վիրահատել են և գտնում է, որ նրանց կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով երեկ մայրը մահացել է:

Հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գևորգ Մ.-ն ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայող է: SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել նաև հակառակ կողմի տեսակետը՝ խնդրի վերաբերյալ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20