Windows 10-ի թարմացումը շարքից հանել է հազարավոր համակարգիչներ

- in Հասարակություն
mard

Windows 10 օպերացիոն համակարգի հերթական թարմացումը լուրջ խնդիրներ է ստեղծել որոշ օգտատերերի համար, գրում է Wccftech ռեսուրսը։

KB4041676 թարմացումը, որը թողարկվել էր Microsoft ընկերության կողմից երեքշաբթի, պետք է շտկեր համակարգի 62 խոցելիությունները, որոնց մի մասն արդեն օգտագործվել է չարագործների կողմից կիբերհարձակումների համար։ Սակայն թարմացումը տեղադրելուց հետո օգտատերերը սկսել են նկատել խնդիրներ իրենց համակարգիչների աշխատանքում։

Տուժածների մեծամասնությունը հայտնել են «մահվան կապույտ էկրանի» (BSoD) ինքնաբուխ հայտնվելու մասին։ Ոմանք էլ թարմացումից հետո հայտնվել են վերաբեռնման անվերջանալի ցիկլում։

Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ արդեն վերացրել են սխալը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20