Ամեն այց չէ, որ խոսում է մերձեցման մասին. Իրանի զգուշացումը Հայաստանին

- in Կարծիք
153
Iran

Ամեն այց չէ, որ խոսում է մերձեցման մասին: Այս մասին APA գործակալության հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին՝ անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Իսրայել կատարած այցին:

«Իրան-Հայաստան հարաբերությունները լավ մակարդակի վրա են, և Հայաստանը մեր այն հարևաններից է, որի հետ ամենից քիչ խնդիր ունենք: Մենք չենք միջամտում պետությունների ներքին գործերին, բայց իմանալով, թե ինչ է սիոնիստական ռեժիմը, ցանկանում ենք զգուշացնել, որ այդ ռեժիմը փորձում է խախտել տարածաշրջանային կայունությունը: Խորհուրդ ենք տալիս հայերին ավելի ուշադիր լինել կովկասյան տարածաշրջանում սեփական գործողությունների նկատմամբ: Ընդհանուր առմամբ, բոլոր պետությունները պետք է ուշադրություն դարձնեն այդ խնդրին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20