Աշխարհի ամենագեր մարդը նիհարել է 175 կիլոգրամով, որ բժիշկները հասնեն ստամոքսին – Լուսանկարներ

- in Առողջություն
Bzhishk

33-ամյա Խուան Պեդրո Ֆրանկոն 600 կգ էր կշռում, նրան շտապ վիրահատություն էր անհրաժեշտ: Սակայն չափազանց մեծ քաշը բժիշկներին թույլ չէր տալիս գործի անցնել, Խուանին խիստ դիետա էին նշանակել: 3 ամսում նրան հաջողվել է նիհարել 175 կիլոգրամով, հայտնում է The Sun-ը:

Դրանից հետո բժիշկներին թույլատրվել է վիրահատություն անել, մեկ ժամում նրանք փոքրացրել են Խուանի ստամոքսը և հանել ճարպը: Հետո նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ բժիշկները հետևել են իրենց հիվանդի առողջական վիճակին:

Խուանը պարբերականին պատմել է, որ դեռահաս տարիքում ինքը գիրուկ է եղել, բայց չափի մեջ, հետո նրա քաշը սկսել է ժամանակի ընթացքում ավելանալ: Այդպիսի կրիտիկական նիշի քաշը հասել է, երբ մի քանի տարի առաջ Խուանը վթարի է ենթարկվել: Խուանը 7 տարի գամված է եղել անկողնուն, փորձել է պայքարել ճարպակալման դեմ: Հիմա նա շուտափույթ ապաքինման հույս ունի, երազում է ապագայում սովորել երգել, նորից մեքենա վարել և շատ զբոսնել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20