Արթուր Բաղդասարյանը՝ ՍԴ նախագահ. ՀՎԿ-ն կդադարի լինել կեղծ ընդդիմադիր

- in Մամուլ
193
Arthur Baghdasaryan

«Ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ղեկավարած ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչելով Վանաձորի ավագանու բոլոր որոշումները՝ միևնույն ժամանակ, դրանց վերացման ժամկետ էր սահմանել մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը:

20 տարի շարունակ Հայաստանի ամենատարբեր իշխանությունների պատվերը կատարած և բոլոր ապօրինի ու կեղծված ընտրությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը այս որոշմամբ փորձում է ցույց տալ, թե որքան համարձակ և արդարադատ է ինքը և դրանով իր համար հանրային վարկանիշ ստեղծել: Ըստ տեղեկությունների՝ ՍԴ այս որոշումը իշխանությունը կազմակերպել է Գագիկ Հարությունյանի գեղեցիկ հեռացումն ապահովելու համար, ում 70-ամյակը լրանում է 2018թ․մարտի 23-ին:

Մեր տեղեկություններով՝ ՍԴ նախագահի պաշտոնում Գագիկ Հարությունյանին փոխարինելու է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Այս նշանակումից հետո ՀՎԿ-ն դադարելու է լինել կեղծ ընդդիմադիր և վերածվելու է բացահայտ իշխանական ուժի»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20