«Ա լա Սերժ Սարգսյան». կրկին «Բեսթ Վեսթերն Աղվերանում» Կարեն Կարապետյանը հանդիպման է հրավիրել գործարարներին

- in Մամուլ
karen-karapetyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 25-ին, «ա լա Սերժ Սարգսյան», Կարեն Կարապետյանը հանդիպման է հրավիրել գործարարներինխոսելու հայաստանյան տնտեսության դարդուցավից և, իհարկե հարկային ստուգումներից, որից Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ տրտնջացել են գործարարները:

Դարձյա՞լ «խաշի շուրջ»հարցրինք կառավարության մեր աղբյուրին: «Ի՞նչ էական է»: Շատ էական է, որովհետև ՀՀ գործարար կանայք շատ սրտնեղված են, որ իրենց չեն կանչում նման կարևոր հանդիպումների, ասում են «մի կտոր խաշ ենք ուտում տղամարդկանցով, գաք ի՞նչ անեք»: «Մենք հրավիրել ենք»,- ասացին:

Ի դեպ, կառավարությունում գաղտնի են պահում հանդիպման վայրը` պատճառաբանելով անվտանգությունը, սակայն իմացանք, որ հանդիպման վայրը «փոխել չի կարելի»՝ կրկին Աղվերան, կրկին Մկոյանին պատկանող «Բեսթ Վեսթերն Աղվերան»:

Վարչապետի հետ հանդիպմանը կմասնակցեն նաև տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանն ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, իսկ օլիգարխ գործարարները՝ Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան և այլք, չեն մասնակցելու»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20