Գիտնականները նախազգուշացրել են աղետալի երկրաշարժերի թվի ավելացման մասին

- in Կրթություն
magnitude Erkrasharzh

Ամերիկացի գիտնականները, ելույթ ունենալով Ամերիկյան երկրագիտական միության ամենամյա հանդիպմանը, հայտնել են 2018 թվականին հզոր երկրաշարժերի թվի մեծացման սպառնալիքի մասին, փոխանցում է The Guardian-ը։

Մասնագետները նշում են, որ սեյսմիկ ակտիվության ուժեղացումը տեղի կունենա Երկրի պտտվելու արագության նվազման պատճառով, սակայն նման փոխադարձ կապի հստակ պատճառն անվանել նրանք չեն կարող։

Կոլորադոյի համալսարանի (Բոուլդեր) և Մոնտանայի համալսարանի հետազոտողերը նման եզրակացության են եկել XX դարի երկրաշարժերի ուսումնասիրումից հետո։ Փորձագետները պարզել են, որ մոլորակի պտույտների դանդաղման շրջանում հզոր երկրաշարժերի թիվը գրեթե կրկնակի մեծացել է։

Գիտնականները հայտարարել են, որ հաջորդ տարի կարող են տեղի ունենալ 7-ից բարձր մագնիտուդով մոտ 20 երկրաշարժեր։ Նրանց կանխատեսումներով՝ ամենից շատ կտուժեն մոլորակի խիտ բնակեցված արևադարձային շրջանները, որոնցում բնակվում է մոտ 1 մլրդ մարդ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20