Գոյություն ունի՞ Ղարաբաղի հարցով «Պուտինի պլան»

- in Միջազգային
Zakharova

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները, որոնք հաստատել են, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջին այցի ժամանակ առաջարկել է Բաքվին ու Երևանին Ղարաբաղի հարցով «Պուտինի նոր պլան»։

«Մենք մշտապես խորհուրդ ենք տալիս՝ պահպանելով նորություններ շարադրելիս սեփական ստեղծագործական մոտեցումը, ամեն դեպքում երբեմն օգտվել տեղեկատվության սկզբնաղբյուրից։ Այդ թեման բազմիցս մեկնաբանվել է։ Մենք մեկնաբանել ենք այցերն առաջ, ընթացքում և հետո։ Միանշանակ պատասխան ենք տվել այդ հարցին»,-ասել է Մարիա Զախարովան լրագրողների համար ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ երբեմն նման հրապարակումների հեղինակների մտքի թռիչն այնքան արագ է, որ նրան կանգեցնելն անհնարին է, սակայն պարկեշտության համար պետք է արտահայտվի նաև Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը հերքել էր նաև ԼՂ հակամարտության կարգավորման «Լավրովի պլանի» գոյությունը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարավոնա մեկնաբանել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվածՀայաստանի և ԵՄ հարաբերությունների նոր շրջանակային փաստաթղթի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանն և պատասխանել հարցին, թե այն ինչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների համար:

«Մենք պետությունների, մասնավորապես, Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնում ենք և դա անում ենք փոխշահավետության հիման վրա: Միաժամանակ, հասկանում ենք, որ յուրաքանչյուր պետություն ունի իր արտաքին քաղաքական շահերը, նպատակները, խնդիրները և հարգանքով ենք դրան վերաբերվում»,- ասել է Զախարովան:

Միաժամանակ, նա ավելացրել է, որ պաշտոնական Երևանի հետ փոխգործակցության ուղղությամբ ՌԴ-ն իրականացրել է արտաքին քաղաքական բազմաթիվ միջոցառումներ: «Դուք ականատես եք եղել ամենաբարձր, արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով հանդիպումների, որոնց ընթացքում քննարկվել են հարցերի լայն շրջանակ, բացվել են համապատասխան ցուցահանդեսներ, եղել են համապատասխան հայտարարություններ:

Միաժամանակ, յուրաքանչյուր պետություն ունի իր արտաքին քաղաքական միջոցառումները, որոնք համապատասխանում են սեփական արտաքին քաղաքական դոկտրինի զարգացմանը»,- ասել է Մարիա Զախարովան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20