Դավթաշենի կամրջից ցած նետված երիտասարդը հայտնի բժիշկների ընտանիքից էր. Նա շատ պարտքեր է ունեցել

- in Մամուլ
115
Kievyan kamurj

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Դավթաշենի կամրջից ցած նետված 39-ամյա Ա․ Հ․-ն հայտնի բժիշկների ընտանիքից էր։

Մահացածի հայրը հայտնի վիրաբույժ է, դոկտոր-պրոֆեսոր, Հայաստանի առաջին ներստամոքսային PH-չափագրման լաբորատորիայի հիմնադիրը, ով 1987-ին «Էրեբունի» ԲԿ-ում հիմնադրել է առաջին մասնագիտացված վիրաբուժական ինֆեկցիաների բաժանմունքը: Մայրը ևս բժշկուհի է, հորաքույրը՝ քիթ-կոկորդի մասնագետ, որդին՝ վիրաբույժ։

Հայտնի բժիշկներ են եղել նաև մահացածի պրոֆեսոր պապն ու տատը։ Դա է պատճառը, որ ողջ բժշկական աշխարհը ներկա էր նրանց վաղաժամ մահացած որդու և թոռան հոգեհանգստին։

Մեր տեղեկություններով՝ երիտասարդն այդ քայլին դիմել է ֆինանսական խնդիրների պատճառով։ Նա գործարար էր, ասում են՝ պարտքեր է ունեցել տարբեր անձանց, գրավադրված գույք բանկերին՝ մի քանի հարյուր հազար դոլարի»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20