Դուք ստրուկ կամակատարներ եք. «Սասնա ծռեր-2»-ի գործով ամբաստանյալ Դեդը՝ դատավորին

- in Իրավունք
191
Sasna Crer

«Սասնա ծռեր-2» գործով դատարանը  քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ, Թորոս Թորոսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը՝ Թորոս Թորոսյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ քննություն առնելու համար:

Մինչ դատարանի հեռանալը Դեդը՝ Մարտիրոս Հակոբյանը հայտարարություն արեց. «Արդարադատության վերաբերյալ ուզում եմ արտահայտվել… դուք ստրուկ կամակատարներ եք, չարժե հիշել ձեր անունը: Ես եկել եմ դարերի խորքից, գնում եմ դեպի դարերը, ինչպես քարե պատմություն.. Արդարությունը պետք է նվաճել ու փայփայել: Հավատում եմ կգա օրը, կվայելենք արդարության բերկրանքը Արցախի ու Ծովից ծով Հայաստանի հետ»:

Դեդի հայտարարության ընթացքում, քանի որ նախագահողը ցանկանում էր ընդհատել նրան՝ ոտքի էր կանգնել և հայտարարության մի մասը լսեց հոտնկայս:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20