ԵԽԽՎ-ում քննարկվել է «ադրբեջանական լվացքատանը» վերաբերող հերթական նախաձեռնությունը

- in Պաշտոնական
Arpine Hovhannisyan

ԵԽԽՎ-ում քննարկվել է փողերի լվացմանը, այդ թվում` «ադրբեջանական լվացքատանը» վերաբերող հերթական նախաձեռնությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

«Այս օրերին Փարիզում տեղի են ունեցել ԵԽԽՎ Իրավական և մարդու իրավունքների, Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովների, ինչպես նաև մոնիթորինգի հանձնաժողովի նիստերը։ Հակիրճ ներկայացնեմ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել հանձնաժողովների նիստերի ընթացքում։

Իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվեց հերթական նախաձեռնությունը, որը վերաբերում էր փողերի լվացմանը, այդ թվում` «ադրբեջանական լվացքատանը»։ Հատկանշական է, որ հենց Իրավական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այն կդառնա ինքնուրույն զեկույց։

Մոնիթորինգի հարցերի հանձնաժողովում ԵԽԽՎ համազեկուցողները բանավոր կարգով ներկայացրեցին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներն այս ժամանակահատվածում։ Հայաստանին վերաբերող զեկույցը կքննարկվի հաջորդ նստաշրջանների ընթացքում։ Քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել են երկու զեկույցներ, որոնք վերաբերում էին իսլամական պետության ֆինանսավորմանը, ինչպես նաև տարածաշրջանի վրա սիրիական ճգնաժամի ազդեցության հետևանքներին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20