ԵՊՀ ռեկտորը՝ դասադուլի և դասախոսների նկատմամբ ճնշումների մասին

- in Կրթություն
233
Aram Simonyan

ԵՊՀ-ում այսօր կայացել է գիտխորհրդի նիստ, որի ժամանակ երկու հարց է քննարկվել, այդ թվում՝ տարկետման իրավունքի վերացման վերաբերյալ օրենքի նախագիծը։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով՝ գիտխորհրդի անդամներից միայն երկուսն են դեմ քվեարկել, եղել է 1 ձեռնպահ, իսկ խորհրդի մնցած անդամները կողմ են քվեարկել։ ԵՊՀ ռեկտորն ասաց, որ առաջարկվող նախագիծը շատ լավն է, այն ճիշտ կիրառման դեպքում «միայն մեծ  օգուտներ կտա Հայաստանին»։

Նիստի ժամանակ խորհուրդը քննարկել և առաջարկությամբ է  հանդես եկել՝ առաջարկելով օժտված, խիստ տաղանդավոր և բարձր առաջադիմությամբ ուսանողների համար այնպիսի պայմաններ ստեղծել ծառայության ժամանակ, զորամասում, որպեսզի նրանք կարողանան գիտությամբ զբաղվել։

Դիտարկմանը, թե ինչպես է պատկերացնում, որ տաղանդավոր երաժիշտը, ասենք՝ ջութակահարը բանակում ջութակ նվագի, Սիմոնյանը պատասխանեց. «Ես էլ մի քիչ դա լավ չեմ պատկերացնում, բայց բնագիտական մասնագիտությունների պարագայում դա հնարավոր է։ Եթե, կրկնում եմ, օրենքը ճիշտ կիրառվի»։

Օժտված երեխաների համար արտոնություններ սահմանելու վերաբերյալ առաջարկը ԵՊՀ-ն կուղարկի ԱԺ և պաշտպանության նախարարություն։

Անդրադառնալով ուսանողների և դասախոսների նկատմամբ ճնշումներին՝ դասադուլին մասնակցելու, միանալու հետ կապված, Սիմոնյանն ասաց, որ ԵՊՀ ղեկավարության կողմից ոչ մի դասախոսի, ոչ մի ուսանողի նկատմամբ ճնշում չի եղել, ոչ մի ներքին հրահանգ չի եղել։ Ինչ վերաբերում է դասադուլին, ապա ԵՊՀ ռեկտորն ասաց, որ ինքը դեմ է նման ձևով հարց բարձրացնելուն, բայց ոչ մի ձևով չեն խոչընդոտելու ուսանողներին։

Картинки по запросу aram simonyan

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20