Երիտասարդության սեռական վարքի որոշ ասպեկտներ մեծապես փոխվել են

- in Սոցիալական
brnutyun

Վերջին տարիներին սեքսի ոչ ավանդական ձևերը երիտասարդության և դեռահասների շրջանում դարձել են ավելի տարածված, քան 1990-ական թթ. սկզբին: Այս մասին Journal of Adolescent Health-ում հայտնել են գիտնականները:

Ներկայումս հասարակության մեջ իշխում են երկու իրար հակասող կարծրատիպեր: Առաջինը՝ որ դեռահասները շատ վաղ եմ սկսում ալկոհլ օգտագործել և ակտիվ սեռական կյանք վարել դեռևս դպրոցում: Երկրորդը՝ երիտասարդությունը չափազանց ուշ է հասնունանում, ապրում է ծնողների հետ և աշխատանք չի ունենում մինչև 25-30 տարեկանը:

Դրա հետ միաժամանակ արվում են ուսումնասիրություններ այն մասին, որ ժամանակակից երիտասարդությունը պակաս սանձարձակ և ավելի համեստ է, քան նրանց ծնողները, տաիտիկներն ու պապիկները:

Գիտնականները փորձել են պարզել՝ այս տեսակետերից որն է ճիշտ: Նրանք ուսումնասիրել են երիտասարդության սեռական վարքի հետ կապված պարամետրերի փոփոխությունը՝ այն, թե նրանք երբ են սկսել սեքսով զբաղվել և այն, թե դրա ինչ ձևեր են փորձարկել կյանքի առաջին 25 տարում:

Դրա համար գիտնականները հարցում են կատարել մոտ 45 000 երիտասարդ բրիտանացիների շրջանում, ովքեր նոր են սկսել ինքնուրույն կյանք վարել:

Հարցումը ցույց է տվել, որ երիտասարդության սեռական վարքի որոշ ասպեկտներ մեծապես փոխվել են վերջին 20 տարում: Թեև որոշ բաներ նույնն են մնացել: Օրինակ՝ տղաները և աղջիկները համբուրվել և սեքսով զբաղվել սկսում են 14 և 16 տարեկանում: Միաժամանակ, նրանցից շատերը նախընտրում են սեռական հարաբերությունների ոչ ավանդական ձևեր, որոնցից են՝ անալ սեքսը կամ օրալ սեքսը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20