Երևանում ավտովթարից հետո ծեծկռտուք է սկսվել

- in Սոցիալական
203
cec

Երևանում ժամը 18։30-ի սահմանում ավտովթար է տեղի ունեցել, որին հաջորդել է ծեծկռտուքը:Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 18 հասցեի մոտ բախվել են Երևան քաղաքի Բաղյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վարդան Մարտիրոսյանի վարած Nissan Tiida մակնիշի 10 XG 010 համարանիշի և Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ՝ 47-ամյա Արայիկ Գոջաբաշյանի վարած Suzuki SX4 մակնիշի 34 MC 398 համարանիշի ավտոմեքենաները։

shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարից հետո տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Ա. Գոջաբաշյանը դիտավորությամբ կոտրել է Վ. Մարտիրոսյանի iPhone 5 տեսակի բջջային հեռախոսը, ինչի հետևանքով Վ. Մարտիրոսյանին պատճառել է 150 հազար դրամի նյութական վնաս։ Այդ ամենից հետո Ա. Գոջաբաշյանը ձեռքերով ու մետաղական շղթայով հարվածել է Վ. Մարտիրոսյանի եղբոր՝ Մոլդովական փողոցի բնակիչ՝ 37-ամյա Դավիթ Մարտիրոսյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ։

Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Վ. Մարտիրոսյանն աշխատում է «Բիլայն» ՓԲԸ-ում՝ ավագ ճարտարագետ, Ա. Գոջաբաշյանն աշխատում է «Ար-Գո» ՍՊԸ-ում՝ տնօրեն, իսկ Դ. Մարտիրոսյանը աշխատում է «Ալեքս հոլդինգ ՍՊԸ-ի մարկետինգի բաժնի ղեկավար։ Վ. և Դ. Մարտիրոսյանները հրաժարվել են կատարվածի մասին բացատրություն տալուց։

Երևանում, նոյեմբերի 10-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել «Ջոս» ակումբում. ժամը 00։30-ի սահմաններում Ոստիկանության ծառայողները «Ջոս» ակումբի մոտից վիճաբանություն և ծեծկռտուք կատարելու կասկածանքով Ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել 35-ամյա Ռոբերտ Խ.-ին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ռոբերտ Խ.-ի, 44-ամյա Արտակ Վ.-ի և «Ջոս» ակումբի անվտանգության աշխատակիցների միջև։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ռոբերտ Խ.-ն «Հովեքս» ՍՊԸ-ի տնօրենն է։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20