Թբիլիսիում հատուկ գործողության ընթացքում մեկ մարդ է ձերբակալվել

- in Հասարակություն
dzerbakalutyun

Վրաստանի ծայրամասային Իսանի-Սամգորի շրջանում հատուկ գործողության ընթացքում ահաբեկչական կազմակերպության անդամ է ձերբակալվել: Այս մասին հայնում է «Գրուզիա Օնլայնը»՝ հղում անելով Վրաստանի Պետական անվտանգության ծառայությանը:

«Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է մեկ մարդ, մնացած անձանց ձերբակալության ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում, այդ բոլոր անձինք ահաբեկչական կազմակերպության անդամ են»,- հայտնել է գերատեսչությունը:

Հաղորդվում է, որ «նախնական տվյալներով՝ այդ անձինք Վրաստանի քաղաքացի չեն»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանի պետանվտանգության ծառայությունը Թբիլիսիում հակաահաբեկչական գործողություն է անցկացնում, արգելափակված կասկածյալները կրակ են բացել հատուկ ջոկատայինների ուղղությամբ:

Այսօր առավոտյան Թբիլիսիում անցկացված հատուկ գործողության ժամանակ վիրավորված Վրաստանի Պետանվտանգության ծառայության Հատուկ օպերատիվ վարչության աշխատակիցը մահացել է կլինիկայում։ Այս մասին հայտնում է «Գռուզիա Օնլայնը»։ Հաղորդվում է մեկ այլ վիրավոր հատուկջոկատայինի մասին։

Հատուկ գործողությունը, որն անցկացվել է մայրաքաղաքի վանական Գաբրիել Սալոսկու անունը կրող փողոցի շենքերից մեկում մոտ 24 ժամ, ավարտվել է։ Արդյունքների մասին դեռևս չի հաղորդվում։

«Կվիրիս պալիտրա» թերթը հաստատում է, որ հատուկ գործողությունն անցկացվել է ազգությամբ չեչեն 3 անձանց դեմ, ովքեր հանդիսանում են ԴԱԻՇ-ի գրոհայիններ և Վրաստանում գտնվում ապօրինաբար։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20