Ինչպե՞ս է ՀՀԿ-ն հուշագիր ստորագրել «անբարոյականների» հետ

- in Կարծիք
Vahram Baghdasaryan

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը որեւէ հիմք չի տեսնում, որ Վանաձորում տեղի ունենան ավագանու և քաղաքապետի արտահերթ ընտրություններ:

Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց Բաղդասարյանը, անդրադառնալով նոյեմբերի 10-ի Սահմանադրական դատարանի որոշմանը:

Ինչ վերաբերում է հարցինթե ՀՎԿ-ական Հեղինե Բիշարյանը հայտարարել էր ով շեղվել է պայմանավորվածությունից անբարոյական է, իսկ պարզ է դառնում, թե հիմա ովքեր են անբարոյականները, ինչպե՞ս է ՀՀԿ-ն ստորագրել հուշագիր անբարոյականների հետ, նա ասաց. «Հուշագիր ստորագրելով չի որոշվում` նախկինում ով է ձայն տվել, ով՝ ոչ: Մենք որևէ մեկին ծառայություն մատուցելու կարիք չունենք: Քաղաքականության մեջ, չեմ կարծում, որ բարոյականությունն այս չափանիշներով պետք է դատել: Որևէ մեկի ճակատին գրված չէ, որ պետք է լինի հավերժ ընդդիմություն կամ իշխանություն»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20