ԼՂ-ին առնչվող բոլոր գաղափարները բանակցային սեղանի վրա են

- in Միջազգային
Mamedyarov

Ղարաբաղին առնչվող բոլոր գաղափարները բանակցային սեղանի վրա են՝ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Trend-ը։

«Դա դյուրին հանձնարարություն չէ։ Ստատուս-քվոն անընդունելի է և անկայուն։ Ադրբեջանը պահանջում է ՄԱԿ ԱԽ բանաձևերի պահպանում»,-ասել է Մամեդյարովը։

Նախարարը նաև նշել է, որ անհրաժեշտ է ԼՂ հակամարտության կարգավորման ուղիներ գտնել։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20