ԿԳ նախարարը ուսանողներին ներկայացրեց գիտության ոլորտի ողբալի վիճակը

- in Կրթություն
Levon Mkrtchyan

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ԿԳ նախարարին հարցրեց՝ կա՞ հետազոտություն, թե բանակային ծառայություն անցած ուսանողների մոտ կրթության ինչ աճ է նկատվում և բանակում ի՞նչ պայմաններ են ստեղծվել, որ մագիստրատուրայում սովորողը կարողանա իր կրթությունը, գիտությունը շարունակել:

Լևոն Մկրտչյանը ի պատասխան թվեր ներկայացրեց. «Մենք հիմա ունենք 2007-2016-ի պաշտպանածների ընդհանուր թվաքանակը: Դոկտորները 445-ն են Հայաստանում, թեկնածուները՝ 5032: Նրանցից գիտության մեջ մնացել ենդոկտորներից 191 հոգի, թեկնածուներից՝ 646 հոգի: Այսինքն՝ 5032-ից 646-ն են գիտության մեջ: Ընդհանուր առմամբ դոկտորների 42,9 տոկոսն է, որ մնում է գիտության մեջ, թեկնածուներից՝ 12,8 տոկոսը»:

Նախարարն ըստ մասնագիտությունների ասաց, թե ովքեր են մնում գիտության մեջ, ամենաշատը ֆիզիկամաթեմատիկական ուղղությունն է: Տնտեսագիտության թվերը՝ դոկտորներից մնում է 25 տոկոսը, թեկնածուներից՝ 2,7 տոկոսը: Ընդհանուր առմամբ այս ուղղությամբ գիտության մեջ մնում է  3,5 տոկոսը: Իրավաբանությունից գիտության մեջ թեկնածուների 2,8 տոկոսն է մնում, բժշկական ուղղության մեջ՝ 6,4 տոկոսը: Ճարտարապետության մեջ տոկոսները ավելի լավ են՝ 22 տոկոսն է մնում:

Դավիթ Պետրոսյանն այսօր կլոր-սեղան քննարկմանը ասաց, որ իրենք հետազոտություն են արել, և գիտեն, թե բանակից վերադառնալով՝ կրթությունն ու գիտությունը որքանով են տղաները շարունակում:

Լևոն Մկրտչյանը համաձայնեց, որ նյութականը շատ կարևոր է, որ գիտնական լինելը դառնա հրապուրիչ, դա քննարկման առարկա է. «Ինձ մտահոգում է, որ անգամ եթե մենք երիտասարդին բանակային ծառայության մեջ ապահովում ենք անընդհատ կրթությունը, մենք խնդիր ունենք գիտական ամբիոնի հետ, որը ծերանում է: Ոնց որ թե անգամ տարկետման իրավունքը չի փրկում գիտությունը ծերացումից: Մոտիվացված չի, որ մարդը մնա և գիտությամբ զբաղվի, անգամ տարկետման իրավունքը դա չի փրկում»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20