Կոմսոմոլի տեսակին բնորոշ է տաքուկ սենյակը, փոխվող շեֆերին ու կուսակցական դրոշներին քծնելը

- in Կեղտոտ լվացք
190
Brnutyun

Ուսանողական հուզումներից ու դասադուլներից ամենաշատը Կարեն Ավագյանն է կորցրել գլուխը` իշխանության «անփոխարինելիներից» մեկը, ով չնայած վաղուց բոլորել է քառասունը, բայց շարունակում է ղեկավարել ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Երիտասարդական հիմնադրամը:

Այնպես չէ, որ բանակում չծառայած Կարեն Ավագյանը տոգորված է հայրենիքի պաշտպանության գաղափարով. դա նրա այս օրերի ակտիվության, այսպես կոչված, հրապարակային մոտիվն է, իսկ իրականում Ավագյանը մտահոգված է, որ կորցնելու է երիտասարդության գծով իշխանական մենաշնորհ կարգավիճակը, այլ խոսքով` «գլխավոր կոմսոմոլի» պաշտոնը:

Կարեն Ավագյանը տարիներ շարունակ իշխանության ամենաբարձր օղակներին հավաստիացրել է, որ լիովին վերահսկում է իրեն վստահված ոլորտն` իր ղեկավարած կառույցների խողովակներով պետական միջոցներից տարեկան ստանալով միլիոնավոր դրամներ:

Առաջին անգամ Ավագյանի սուտը բռնվեց 2012-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի եզրափակիչ ակորդի ժամանակ, երբ ՀՀԿ ամփոփիչ միջոցառման ժամանակ պայթած փուչիկներից ակնհայտ կոռուպցիոն «հոտ» եկավիշխանության վերնախավում լուրջ կասկածներ ծնելով, թե ում գրպանն են հոսել միլիոնավոր դրամները: «Պայթած» փուչիկների աղմուկը խանգարեց, որ Կարեն Ավագյանը գլուխ բերի իր վաղեմի երազանքը Բժշկական համալսարանի ռեկտոր դառնալու ծրագիրը, բայց նա պահպանեց «գլխավոր կոմսոմոլի» պաշտոնը` շարունակելով «փուչիկ» պատմություններով իշխանություններին հավաստիացնել, որ երիտասարդությունը գտնվում է իր վերահսկողության տակ:

Մեկ շաբաթ էուսանողական դասադուլ ու ցույցեր են, որոնք գուցե չկարողանան հասնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի չեղարկմանը, սակայն կտրում են Կարեն Ավագյանի հացը: Նա խուճապի մեջ հարցազրույցներ է տալիս խորհրդարանի տաքուկ միջանցքներն ու կաբինետները վերածելով առաջնագծի ու սեփական անձից կերտելով հայրենիքի պաշտպանի կերպար:

Քստմնելի է, անգամ նողկալի, որովհետև դասադուլավոր ուսանողներին պիտակավորելու համար Կարեն Ավագյանը կեղծում է անգամ իր կենսագրությունը, շահարկում է իրադարձություններ, որոնց հետ չունի որևէանգամ հեռավոր առնչություն: Կարեն Ավագյանն ասում է, թե եղել է մեր երկրի պատմության ամենազանգվածային ուսանողական հուզումների 1996թ-ի դասադուլների, ցույցերի, հացադուլի ակտիվ մասնակից և այդ բարձունքից հոխորտում է ուսանողական շարժման այսօրվա ղեկավարների վրա: Բավ է, կանգ առ. նույնիսկ կեղծիքը չափ ու սահման ունի:

Կոմսոմոլի տեսակին բնորոշ է տաքուկ սենյակը, փոխվող շեֆերին ու կուսակցական դրոշներին քծնելը, ծառայելնանգամ ստորաքարշության եղանակով: Կոմսոմոլը փողոց դուրս գալ չէր կարող և չի կարող ոչ 1996-ի ապրիլին, ոչ էլ` 2017-ի նոյեմբերին:

Ի դեպ, եթե Կարեն Ավագյանն անգամ մեկ ժամ մասնակցած լիներ 1996-ի ուսանողական շարժմանը, գոնե կիմանար, որ դրա օրակարգում տարկետման հարցը չի եղել ու այսօր ծիծաղելի հարցազրույցներ չէր տա: Բայց ըմբռնումով մոտեցեք` մարդը «հաշվետվություն» է տալիս միլիոնների համար, որոնցով իբրև թե «հնազանդեցրել» է ուսանողությանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20