Կրակոցներ Բալահովիտ գյուղի Կաթի գործարանի մոտ, դի՝ Հովք գյուղում

- in Իրավունք
214
Atrchanak

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ահազանգ է ստացվել Ոստիկանության Կոտայքի բաժին, որ Բալահովիտ գյուղի Կաթի գործարանի մոտ կրակոցներ են հնչել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մինչ ոստիկանները դեպքի վայրում տեղազննություն էին կատարում, ժամը 01:15-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կոտայքի բաժին, որ «ծնկան հոդերի, ճակատի և ծոծրակի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, գանգուղեղի փակ վնասվածք, ցնցում հարցականով» ախտոշորմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:

Արդեն հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի Դարանի փողոցի բնակիչ, 17-ամյա Թաթուլ Մինասյանն է, ով բժիկներին և ոստիկաններին հայտնել է, թե ինքը չգիտի՝ որտեղ, ինչ հանգամանքներում է վայր ընկել ու վնասվածքներ ստացել:

Ոստիկաններն ունեն կասկածներ, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Բալահովիտ գյուղի Կաթի գործարանի մոտից, որտեղ տեղի է ունեցել մի խումբ անձանց միջև վիճաբանություն և, ըստ ահազանգողների՝ հնչել են նաև կրակոցներ:

Կայքի տեղեկություններով՝ Թ. Մինասյանն աշխատում է Սարանիստ գործարանում՝ որպես օպերատոր:

Երեկ՝ նոյեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան–Իջևան ճանապարհից դեպի Ճամբարակ տանող խաչմերուկից մոտ 600 մետր հեռավորության վրա՝ կամրջին հարակից տարածքում, թափառող շան երախում քաղաքացիները նկատել են մարդու մարմնի մաս:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ահազանգողները հայտնել են, որ այն նմանեցնում են ձեռքի:

Ոստիկաններն ու քննիչները Հովք գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են գետի ափին բերանքսիվայր ընկած վիճակում, ինքնությունը չպարզված իգական սեռի հոշոտված դի:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20