Հայաստանի ազգային պատկերասրահը դատի է տվել ֆինանսների նախարարությանը

- in Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային պատկերասրահը դատի է տվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությանը` պահանջելով անվավեր ճանաչել իր դեմ կայացված ակտը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարվա մայիս և ապրիլ ամիսներին ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացրել Հայաստանի ազգային պատկերասրահում, հայտնաբերել, որ պետական բյուջեից հատկացված գումարները ճիշտ ճանապարհով չեն օգտագործվել, կամ այլ նպատակների համար պետք է օգտագործվեին հատկացված գումարները, ինչը չի իրականացվել, և ըստ այդմ համապատասխան ակտ է կայացրել: Ու հիմա Հայաստանի ազգային պատկերասրահը պետք է վերականգնի ֆինանսների նախարարության կողմից տրամադրած գումարը, որը ըստ մեզ հասած լուրերի՝ կազմում է մոտ 40 միլիոն դրամ: Բայց քանի որ պատկերասրահի ղեկավարությունը համամիտ չէ նախարարության այս որոշման հետ, դիմել է դատարան` պահանջելով կայացված ակտերն անվավեր ճանաչել:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաև, որ Պատկերասրահը, մինչ դատարան դիմելը, բազմաթիվ փորձեր է արել՝ հաշտություն գտնելու համար նախարարության հետ, սակայն նախարարությունը համառ է գտնվել և հաշտության չի գնացել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20