Հայաստանում տասն ամիսներին ուղևորահոսքը, բեռնափոխադրումներն ու թռիչք- վայրէջքները երկնիշ աճ են գրանցել

- in Տնտեսական
Zvartnoc odanavakayan

Հայաստանում այս տարվա տասն ամիսներին երկնիշ աճ է գրանցվել ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների ու թռիչք-վայրէջքների դեպքում: 

Հայաստանյան երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 2 միլիոն 154 հազար 092 մարդ, այն 22.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: 2016-ի հունվար-հոկտեմբերի համեմատ` 2017-ի տասն ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 18.8 տոկոսանոց աճ: «Շիրակ» օդանավակայանում ընթացիկ տարվա նշյալ ժամանակահատվածում ուղևորահոսքը կազմել է 77 հազար 072 մարդ, այս ցուցանիշը մոտ 10 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

«Զվարթնոց» օդանավակայանի միջոցով կատարված բեռնափոխադրումների աճն ընթացիկ տարվա տասն ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 42.2 տոկոս է: Մասնավորապես, 2016-ին փոխադրվել է 13 հազար 290 տոննա ապրանք, 2017-ին 18 հազար 910 տոննա:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, 19.2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները: «Զվարթնոց» օդանավակայանից թռիչք-վայրէջքներն ընթացիկ տարվա տասն ամիսներին աճել են 16.2 տոկոսով, իսկ «Շիրակ» օդանավակայանինը
8 անգամ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20