Հարկային ստուգումներ Հովիկ Աբրահամյանի գազալցակայաններում. Ինչու են փոխվել տուգանքի չափերը

- in Մամուլ
Hovik Abrahamyan

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հարկային ծառայության աշխատակիցները ստուգումներ են կատարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններում և հայտնաբերված խախտումների հիման վրա 140 մլն դրամի տուգանք նշանակել:

Աբրահամյանը անձամբ է խնդրել վարչապետ Կարեն Կարապետյանին նվազեցնել տուգանքի չափը, ինչի արդյունքում այն կտրուկ իջել է՝ դառնալով 3 մլն: Բայց նախկին և ներկա վարչապետների այս պայմանավորվածության մասին տեղեկությունը հասանելի է դարձել նախագահ Սերժ Սարգսյանին, ով կարգադրել է Աբրահամյանի գազալցակայաններում կրկնակի ստուգումներ իրականացնել, և այս անգամ տուգանքի չափը դարձել է 160 մլն:

Հենց այդքան տուգանք պետք է վճարի Հովիկ Աբրահամյանը պետությանը հասցված վնասը փոխհատուցելու համար»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20