Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների հետքերով. ԱԺ աշխատակազմը մտադիր է «բունտ» անել

- in Մամուլ
Hermine Naghdalyan

«Ժամանակ» թերթը գրում է. «Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների համար գանձվող գումարի չափը և դրա հետևանքները սկսել են մտահոգել ԱԺ աշխատակազմին:

Աշխատակազմում պարզել են, որ եթե մայիսին Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների գումարը 2 մլն է եղել, ապա մյուս ամիսների ծախսերը ևս պակաս չեն եղել: ԱԺ բյուջեն նման հեռախոսային ռեկետի են ենթարկել ԱԺ այլ պաշտոնյաներ ևս, որոնց անունները չեն հրապարակվում:

ԱԺ աշխատակազմում մտավախություն ունեն, որ դրա արդյունքում իրենք հերթական անգամ չեն ստանա ամանորյա տոների առթիվ տրվող պարգևավճարը, և մտադիր են ստորագրահավաք սկսել՝ պահանջելով, որ սահմանված չափից ավելի օգտագործված գումարները գանձվեն պատգամավորների աշխատավարձից, որպեսզի չստացվի այնպես, որ հերթական անգամ ազգի շարքային անդամները տուժեն ընտրյալների գործունեության արդյունքներից»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20