ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Հունաստանում ՀՀ դեսպանի «սկանդալային քայլերի» վերաբերյալ

- in Պաշտոնական
AGN

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը արձագանքելով, այսօր հրապարակված հոդվածին՝ «Հունաստանում ՀՀ դեսպան Չարչողլյանի սկանդալային քայլերի մասին» նշում է, որ Հունաստանում ՀՀ դեսպանությունն ավանդական ջերմ հարաբերություններ ունի համայնքային բոլոր կառույցների, այդ թվում՝ հայկական ավանդական քաղաքական կուսակցությունների տեղական մարմինների հետ, որոնք հիմնված են համագործակցության և փոխաջակցության վրա:

Հունաստանում ՀՀ դեսպանությունը նաև շատ լավ գործընկերային հարաբերություններ ունի Հունաստանի տարբեր քաղաքական ուժերի հետ և աշխատանքներ է տանում այդ կապերի էլ ավելի ամրապնդման ուղղությամբ:

Ինչ վերաբերում է ինչ-որ մարդկանց կողմից ՀՀ դեսպանի հասցեին անձնական վիրավորանքներով մեղադրանքներին, ապա դրանք մեղմ ասած վայել չեն որևիցե համայնքային կառույցի ներկայացուցչի համար, հատկապես, եթե նրանք իրենց համարում են մտահոգված համահայկական օրակարգի հարցերով։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20