ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից

- in Հասարակություն
Aghvan Hovsepyan

Արցախի հարցի հերթական ակտիվացումը և Ազգային ժողովում քննարկված 2018 թվականի բյուջեն շաբաթվա կարևորագույն իրադարձությունն են:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա, խոսելով վարչապետի աշխատանքից՝ նկատեց, որ ի տարբերություն «Ծառուկյան» խմբակցության դժգոհությունների՝ իրենք բավարարված են այս կառավարության գործունեությունից:

Հարցին՝ ինչ խղճո՞վ է ՀՅԴ-ը պատրաստվում կողմ քվեարկել 2018 թվականի բյուջեի նախագծին, երբ նույն ընդդիմադիր խմբակցությունները, անկախ փորձագետները հայտարարում են, որ վատ վիճակում է երկիրը, տնտեսությունը, պատգամավորը պատասխանեց. «ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից, առաջին արդյունքները կան: Մյուսներին կարող եք հարցնել, թե ինչպե՞ս էին կողմ քվեարկում որոշ կառավարությունների բյուջեին»:

Լրագրողներից մեկը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հարցրեց, թե տեղյա՞կ է Մոնումենտում շքեղ առանձնատները՝ ու՞մ են պատկանում և արդյո՞ք ՀՅԴ-ն էլ է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների նման  անհրաժեշտություն տեսնում այդ ոլորտում ստուգումներ իրականացնելու համար:

«Հայաստանում տասնյակ հազարավոր դղյակներ կան և դա միայն Մոնումենտին չի վերաբերվում: Մոնումենտի դղյակներից էլ ավելի մեծ դղյակներ կան: Դա «Բարգավաճ Հայաստանի» տեսակետն է, տվեք իրենց»,- ասաց Վարդանյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20