Մենք ուշադիր հետևում ենք ԼՂ հակամարտությանը. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

- in Միջազգային
em

ԵԱՀԿ-ն ուշադիր հետևում է ԼՂ հակամարտությանը։ Այս մասին  ասել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը RBC-ի հետ հարցազրույցում։

«Մենք ունենք հատուկ գործիք՝ առաքելություն, որը գլխավորում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, որի աշխատակիցներն ուշադիր հետևում են իրավիճակին շփման գծի երկայնքով։ Մեզ անհանգստացրել են ոչ վաղ անցյալում հակամարտության բռնկումները։ Իմ դերը որպես գլխավոր քարտուղար կայանում է նրանում, որպեսզի ցուցաբերեմ աջակցություն Մինսկի խմբի երեք համանախագահների աշխատանքին, որոնց ջանքերն ուղղված են ԼՂ հակամարտության խաղաղ լուծում գտնելուն»,-ասել է Գրեմինգերը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20