Նախիջեւանում սպան կոտորել է դիրքի ամբողջ անձնակազմին ու դիմել փախուստի

- in Մամուլ
Zinvor

Ադրբեջանական բանակի Նախիջեւանի ստորաբաժանումներից մեկում սպան կոտորել է դիրքի ամբողջ անձնակազմին ու դիմել փախուստի:

Ադրբեջանի ՊՆ-ն դեռեւս չի տվել որեւէ պաշտոնական արձագանք, եւ չի բացառվում, որ փորձ արվի կոծկել զանգվածային սպանության այդ դեպքը, ինչպես սովորաբար անում է Բաքուն այդօրինակ միջադեպերի առնչությամբ:

Առաջիկայում կանրադառնա դեպքի մանրամասներին ու կհայտնի տեղի ունեցածի առնչությամբ ստացվող յուրաքանչյուր նոր լուր:

Ավելի ուշ. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Նախիջևանի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայողի դիակի հայտնաբերման լուրը, որի մասին ավելի վաղ հայտնել էր Հայաստանի ՊՆ-ն: Ադրբեջանի ՊՆ հայտարարությունում նշված է, որ զինծառայողի անունն է Բահրուզ Փյարվիզ օղլու Ջալիլբեյլին, ծնված 1998 թվականին: Նշվում է, որ ռազմական հանցագործություն կատարելուց հետո նա ինքնակամ լքել է իր ծառայության վայրը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20