Նշավանում էլ է «ասողը» փոխվել

- in Մամուլ
152

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները վերջակետել են Արգամիչի դինաստիոն տիրապետությունը ոչ միայն Արտաշատում, այլև «հարակից»Նշավան գյուղում, ուր «ասողը» մշտապես եղել է Արգամիչի փեսան հարկայինի բարձրաստիճան չինովնիկ Վահան Մամիկոնյանը:

Նա սատարել է իր հորաքրոջ տղային՝ էլ ավելի պատմական անուն ունեցող Պապին՝ Պապ Հակոբյանին, որը Նշավանի գործող գյուղապետն էր«պապական» հետաքրքիր անցյալով։ Խորհրդարանական ընտրությունների շեմին, նույն Վահանի հորդորով, նա դուրս է եկել ՀՀԿ-ից, որպեսզի սատարի ԲՀԿ-ին, նոյեմբերի 5-ի ընտրությունների նախաշեմին էլ կրկին դեմքով դարձել է դեպի ՀՀԿ-ն, որպեսզի կարողանա պահպանել գյուղապետի իր գահը, սակայն 3 ձայնով պարտվել է Արտաշատի նորօրյա «ասող» Արայիկ Գրիգորյանի կողմից սատարվող, դարձյալ ՀՀԿ-ական Մյասնիկ Հովհաննիսյանին:

Գյուղի 1 593 ընտրողից քվեարկել է 903-ը, 441 կողմ ստացել է Մյասնիկ Հովհաննիսյանը, 438՝ Պապ Հակոբյանը, 24 անվավեր։ Պապ Հակոբյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ԱԺ ընտրություններից առաջ դուրս է եկել ՀՀԿ-ից և վերջերս կրկին անդամագրվել։ Իսկ ՀՀԿ-ից դուրս էր եկել, որ «ժողովրդին թողնի՝ ինքնահոս գնան ընտրության»։

Վերադարձաք, որ 6-րդ անգամ ընտրվեք, քանի որ միայն ՀՀԿ-ական լինելո՞վ է հնարավոր հաղթել։ «Չէ։ Ես 18 հատ անվավեր եմ ունեցել, սխալ նշումներ են արել»։ «Գյուղապետ չընտրվեցիք, գուցե կրկի՞ն լքեք ՀՀԿ-ն»։ «Չէ, խորհրդարանական ընտրություններից առաջ լքել եմ, հիմա՝ չէ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20