Ո՞րն է Սեյրան Օհանյանի տիկնոջ մոտիվը

Ruzanna Khachatryan

«…Գրասենյակում ծառայածի համար հայրենիքի սահմանն իր գրասենյակի դուռն է… …Խրամատ պահողը ծանր վնասվածքից ապաքինվեց, «կաբինետչիկը» ֆեյսբուքյան գրառումից վախճանվեց…»,-այսօր իր ֆեյսբուքյան հերթական գրառման մեջ նշել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինըՌուզաննա Խաչատրյանը, կարծես թե ավելի ընդգծելով իր տողերի «հերոսին»:

Այս օրերին շատերին է հուզում այն հարցը, թե որն է գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի տիկնոջ մոտիվը, նրա գրառումների նպատակը: Արվում են ամենատարբեր ենթադրությունները, առաջ են քաշվում տարբեր վարկածներ, նույնիսկ` այնպիսինները, որոնք դավադրությունների տեսության ժանրից են:

Մինչդեռ բոլորս մանր քաղաքականության, պալատական խարդավանքների հորձանուտում մոռանում ենք մարդկային գործոնի, արձագանքի, հույզերի, ի վերջոտարրական արժանապատվության մասին: Անիմաստ է քաղաքական խարդավանք, մոտիվ տեսնել Ռուզաննա Խաչատրյանի գրառումներում հատկապես այն պարագայում, երբ դրանց միջով կարմիր թելի պես անցնում են մարդկային գործոնը, մեծ վաստակ ունեցող մարդու, գործչի կնոջ հույզերը, և որ ամենաակնառուն է՝ անթաքույց հավատարմությունն ու նվիրումը սիրելի ամուսնու նկատմամբ:

Սեյրան Օհանյանն այս երկրի շարքային զինվորը չի եղել, նա անուրանալի ավանդ ունի արցախյան պատերազմում, որի ժամանակ տարբերվել է շատ ու շատ կաբինետային հրամանատարներից և իր զինվորների, քաջերի հետ հոգի է տվել առաջնագծում` կորցնելով ոտքը, կենդանի լեգենդ դառնալով հազարների համար ու նրանց հավատարմությունն ու նվիրումն իր հետ տանելով պետական ծառայության, Արցախի, Հայաստանի բանակ:

Քչերը գիտեն, որ նախարար եղած տարիներին Սեյրան Օհանյանի աշխատասենյակի, նույնիսկտան դռները միշտ բաց են եղել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների առաջ անկախ նրանց քաղաքական հայացքներից: Առաջնագծում յուրաքանչյուր զինվորի մահը ողբերգություն է եղել նախարարի համարնրա մեջ արթնացնելով պատերազմի անմոռանալի դրվագները, մարտական ընկերների կորստյան ցավը: Իշխանությունները, կամա թե ակամա, շատ տգեղ ձևով հրաժեշտ տվեցին զուսպ ու հավասարակշիռ նախարարին, փառավոր ուղի անցած մարտական հրամանատարին, հավատարիմ զինակցին ու ընկերոջը: Վիգեն Սարգսյանն անգամ չգրված օրենք խախտեց, «ուրացման» մտածողությունը բանակ բերեց փորձելով ջնջել այն, ինչ կապված է Օհանյանի պաշտոնավարման շրջանի հետ, չկարողացավ դիմանալ գայթակղությանը ու քարոզարշավի ժամանակ հակառակորդի աչքով նայեց Սեյրան Օհանյանինչնայած այն հանգամանքին, որ ոչ մի ՕՐՕ չի կարող նսեմացնել գեներալի փառավոր անցյալը, ու ոչ մի հանրապետական կոմսոմոլ չի կարող իր քրեաօլիգարխիկ որջը նույնացնել հայրենիքի հետ տպավորություն ստեղծելով, թե պատերազմում փառաբանված գեներալը դասալիք է` իրենց շարքերից անդին:

Ինչո՞ւ են իշխանությունները դավադրություն, հետին միտք տեսնում Ռուզաննա Խաչատրյանի գրառումներում, երբ անկյուն են հրել գեներալին, ուրացել են նրա վաստակը:

Պատկերացնել կարելի է մարդկային այն ապրումը, երբ Պաշտպանության նախարարի զինվորական բարձրակարգ ծառայությունից հետո մեկ տարի անց միացնում է հեռուստացույցը ու տեսնում ամուսնուն փոխարինած նախկին կոմերիտականի ժեստերով մեկին, ով փորձում է հայրենասիրության դասեր տալ Ազգային ժողովի պատգամավորներին և գիտակից հանրությանն ընդհանրապես:

Այսպես թերևս կվարվեր ցանկացած կին, ով նվիրված է իր ընտանիքին ու ամուսնուննրա կերպարի մեջ տեսնելով ոչ միայն ընտանիքի, այլ նաև հայրենիքի խորհուրդը: Միևնույն ժամանակ վերջին օրերի զարգացումները հասունացնում են խորը համոզում, որ Ռուզաննա Խաչատրյանը պետք է կանգ առնի նույնքան արժանապստիվ, նույնքան հպարտ անկախ այն հանգամանքից, որ նրա գրառումները խորապես մոտիվացված են: Այս «սովորական» գրառումների հեռահար հետևանքը կարող է գործի դնել մի մեծ մարդակուլ մեքենա, տակնուվրա անել ամեն ինչ, նաև ամուսնուն զորակցելու և պաշտպանելու Ռուզան Խաչատրյանի գեղեցիկ նպատակը: Այս բոլորը կարող է շրջվել, դառնալ այնպիսի մեծ փորձանք, որին Սեյրան Օհանյանը չի հանդիպել անգամ մարտի դաշտում: Դադար պետք է տալ, ավելի բարձր պետք է գտնվել, որովհետև իշխանությունն ինչպես հայտնի է ընդդիմախոսին ոչնչացնում է բնավ էլ, և ոչ միայն խոսքի միջոցով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20