ՊԵԿ-ը մի կերպ է հասնում բյուջեով նախատեսված ցուցանիշի հետևից

- in Մամուլ
PEK

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեն նախօրեին հրապարակեց հոկտեմբեր ամսվա հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշները:

Նախ նշենք, որ այս անգամ այդ ցուցանիշները բավականին ուշ հրապարակվեցին, նախորդ դեպքերում դրանք հրապարակվում էին ամսվա առաջին տասնօրյակում: Իսկ ցուցանիշներն ինքնին առանձնապես ուրախանալու տեղիք չեն տալիս, չնայած անցած տարվա հոկտեմբերի համեմատ 6,6 տոկոս աճ են գրանցել:

Միայն անցած ամսին հավաքագրվել է 100,4 մլրդ դրամ, իսկ անցած 10 ամսվա ընթացքում հավաքվել է 935,6 մլրդ դրամ, բայց ՊԵԿ-ն առայժմ մի կերպ է հասնում բյուջեով նախատեսված ցուցանիշի հետևից»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20