ՊՆ պարենային պահեստի պետը մեղադրվում է սննդի յուրացման համար

- in Մամուլ
72
HQC

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների բացահայտումների դեպքերը շարունակվում են:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բարսեղ Մայիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պայմանագրային հիմունքներով ծառայելով ՀՀ ՊՆ զորամասում և զբաղեցնելով պարենային պահեստի պետի պաշտոնը՝ յուրացման եղանակով հափշտակել է զգալի չափի արժողությամբ սնունդ:

Այս արարքի համար Բարսեղ Մայիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով՝ յուրացում հատկանիշով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20