Ջերմաստիճանը կբարձրանա

- in Պաշտոնական
189
gagik-surenyan

Առաջիկա 5 օրերին Հայաստանի տարածքով սառը օդային հոսանքների հետք անգամ չի նկատվում։ Միայն նոյեմբերի 14-ին կնկատվի ամպամածություն, իսկ 15-ից նորից երկինքը կպարզի, և օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Այս մասին գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ Facebook-ի իր էջում. «Արդեն մեկ շաբաթ է, որ եվրոպական երկրների մեծ մասում խորը ձմեռ է, ձյան առատ տեղումներ, բուք և տարվա այս ժամանակահատվածի համար բավականին ցածր ջերմային ֆոն։ Կովկասի տարածքում հակառակն է, տաք և չոր, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 3-4 աստիճանով»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20